Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի հրապարակումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հրապարակումը։ 38-ամյա խաղացողը իր սոցիալական ցանցերում նշել է Globe Soccer Awards-ում երեք անվանակարգերում հաղթելը։

«Համար մեկ», – գրել է Վինիսիուսը այս գրառման տակ գտնվող մեկնաբանություններում:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Մերձավոր Արևելքի 2023 թվականի լավագույն խաղացող, ստացել է Մարադոնայի մրցանակը՝ որպես անցած տարվա լավագույն ռմբարկու, ինչպես նաև ճանաչվել է 2023 թվականի լավագույն խաղացող՝ ըստ երկրպագուների։