Թոմաս Տուխել․ «Արժանի պարտություն կրեցինք»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Վերդերի» հետ խաղում կրած պարտությունը (0-1)։

«Ես այլևս չեմ ուզում ասել, որ մենք լավ ենք մարզվում, քանի որ ոչ ոք մեզ այլևս չի հավատում։ Պետք է խաղացողներին հարցնել։ Այսօր մենք անհետևողական խաղացինք։ Դա արժանի պարտություն էր»,- Տուխելի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Այս պահին Բունդեսլիգայում անցկացրած 17 խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 41 միավորով երկրորդ տեղում է։ «Վերդերը» 20 միավորով 12-րդ տեղում է։ Առաջնության առաջատարը Լևերկուզենի «Բայերն» է, որն ունի 48 միավոր։