Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 21-րդ տուրի խաղում իր թիմի՝ «Ալմերիայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակը (3-2)։
«Տարօրինակ խաղ էր։ Մենք վատ անցկացրինք առաջին խաղակեսը, քիչ էներգիա կար: Երեկվա մարզումից հետո սխալ էի գնահատել ֆուտբոլիստների վիճակը։ Թիմը հոգնած էր, և մենք շատ վատ հանդես եկանք։ Բայց թիմի բնավորության և երկրպագուների օգնության շնորհիվ մենք կարողացանք շատ բարդ խաղ շրջել բոլորովին այլ երկրորդ խաղակեսով։
Ի՞նչ ասացիք խաղացողներին ընդմիջմանը: Միայն թարմ խաղացողներով կարող էի փոխել թիմի դինամիկան ու էներգիան։ Որոշ ֆուտբոլիստներ թանկ են վճարել անցած խաղում լրացուցիչ ժամանակի համար, իսկ ես սխալվել եմ կազմի հետ կապված: Նրանք, ովքեր խաղադաշտ դուրս եկան երկրորդ խաղակեսում, մեզ շատ մեծ թափ տվեցին:
Ես զայրացած եմ ինքս ինձ վրա: Բոլոր խաղացողները ցանկանում են խաղալ, և մենք պետք է ճիշտ գնահատենք խաղացողների հոգնածությունը, բայց մենք դա ճիշտ չենք արել: 30 րոպեին ես սկսեցի մտածել փոփոխություններ անելու մասին, քանի որ ուժ չունեի: Ես խաղացողներին բացատրեցի այն ռազմավարությունը, որը նրանք պետք է հետևեն և ոչ ավելին: Առաջին մարդը, ում վրա պետք է զայրանամ, ինքս եմ», – Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Goal-ը։