Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն բրազիլացին մտադիր չէ միանալ «կարմիր սատանաներին» հորը տված խոստման պատճառով, հայտնում է Bola Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին հորը խոստացել է, որ «Ռեալից» հեռանալուց հետո հաջորդ ակումբը անպայման լինելու է հարազատ «Ֆլամենգոն», որտեղ նա պարտավոր է վերադառնալ։
Նշենք, որ Վինիսիուսը «Ֆլամենգոյի» սան է։ Մադրիդի «Ռեալը» նրան ձեռք է բերել բրազիլական ակումբից 2018 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է 23-ամյա խաղացողի համար առաջարկել 130 միլիոն ֆունտ, Անձամբ՝ բրազիլացին, կհեռանա «Ռեալից» միայն այն դեպքում, եթե ակումբ տեղափոխվի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն։