«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին, հայտնում է Liverpool Echo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», սակայն անձամբ՝ ֆուտբոլիստը, հակված է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Ընդհանուր առմամբ, Վիկտորը «Սպորտինգի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում նա դարձել է 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։