Ժոզե Մոուրինյոն հաջորդ շաբաթ կարող է գլխավորել իտալական գրանդը

Պորտուգալացի 60-ամյա մասնագետ Ժոզե Մոուրինյոն հաջորդ շաբաթ կհանդիպի «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, որտեղ նրանք կքննարկեն պորտուգալացու հնարավոր նշանակումը նեապոլիտանական ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն մտադիր չէ հեռանալ Եվրոպայից՝ չնայած սաուդյան «Ալ-Շաբաբի» կողմից իր նկատմամբ հետաքրքրությանը: Ընդգծվում է, որ առաջիկա օրերին նա ներկա կգտնվի Իտալիայի առաջնության մի քանի հանդիպման, որպեսզի հրապարակայնորեն ցույց տա Ա Սերիայում աշխատելու իր ցանկությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ պորտուգալացի մարզիչ Ժորժե Մենդեշի գործակալն արդեն իսկ նախաձեռնել է «Նապոլիի» հետ բանակցային գործընթացը։

Մոուրինյոն երեքշաբթի՝ հունվարի 16-ին, հեռացվեց «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից։