Բունդեսլիգայի 18-րդ տուրի արտագնա խաղում «Բայերը» հաղթել է «Լայպցիգին» 3-2 հաշվով։
Լևերկուզենյան ակումբը ոչ մի պարտություն չի կրել բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 27 հանդիպումներում՝ այս ընթացքում տարել է 24 հաղթանակ և 3 ոչ-ոքի։
Ըստ Opta-ի, գերմանական Բունդեսլիգայի ակումբներից միայն Մյունխենի «Բավարիան» է ունեցել 2019-ից 2020 թվականների ընթացքում առանց պարտության 32 հանդիպումների ավելի երկար շարան։