«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրենի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Օմար Բերադայի հետ, հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ Բերադան գտել և բերել է Ինեոսին, սակայն Գլեյզերների հավանությամբ, որն ի վերջո հանգեցրել է համատեղ որոշման։ Սա ընդգծում է սըր Ջիմ Ռատկլիֆի ազդեցությունը ակումբի վրա: Բացի գործադիր ղեկավարությունից, Օմարը կմիանա ակումբի տնօրենների խորհրդին։

Հաղորդվում է նաև, որ Բերադան որոշել է տեղափոխվել, քանի որ «Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է 115 ֆինանսական խախտումների մեջ։ Մինչ «քաղաքայինները» մասնագետն աշխատել է «Բարսելոնայում»։

Ներկայումս Պրեմիեր Լիգայի 21 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով 7-րդ տեղում է։ Առաջնության առաջատարը «Լիվերպուլն» է, որը 20 խաղից հետո ունի 45 միավոր։