Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է իր կարծիքով, թե որ դիրքում է ամենաարդյունավետ վինգեր Լերոյ Սանեն։ Գերմանացին կարող է հարձակման գծում խաղալ ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրում։
«Երբ Կինգսլի Կոմանը դուրս է գալիս աջ եզր, առանց գնդակի նա գործում է գրեթե եզրայինի պես: Սանեն միանշանակ իր լավագույն մրցաշրջանն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիում»՝ խաղալով ձախ եզրում: Կարծում եմ, որ նա ավելի շատ կարողություն ունի ձախից ներխուժելու տուփ»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Սանեն այս մրցաշրջանում առաջնությունում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։