Միկել Արտետա․ «Մենք ցանկանում ենք լինել աշխարհի լավագույն ակումբը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Քրիստալ Փելեսի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (5-0)։

«Մենք աշխատում ենք ամեն ինչի վրա և ցանկանում ենք գերակայել խաղի յուրաքանչյուր փուլում։ Մենք ցանկանում ենք լինել աշխարհի լավագույն ակումբը, ուստի պետք է լավագույնը լինենք ամեն ինչում։ Մենք դեռ կարող ենք ավելիին հասնել, ուստի կշարունակենք աշխատել այն ամենի վրա, ինչը կարող է մեզ ավելի լավը դարձնել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Այս հանդիպումից հետո «Արսենալը» 21 հանդիպումներից վաստակեց 43 միավոր և բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։