«Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Սալվադորի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում՝ 0-0։ Հանդիպումը կայացել է Սան Սալվադորի Կուսկատլան մարզադաշտում։
Ամերիկյան ակումբի մեկնարկային կազմում էին արգենտինացի Լիոնել Մեսսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներն ամբողջ առաջին խաղակեսն անցկացրել են խաղադաշտում և փոխարինվել ընդմիջմանը։
Հունվարի 23-ին «Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում կանցկացնի «Դալլասի» հետ։