Ֆրենկի դե Յոնգ․ «Մենք պետք է կատարելագործվենք»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը գնահատել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակը։

«Մենք պետք է կատարելագործվենք, քանի որ ուժի և կենտրոնացվածության պակաս ունենք։ Մեր թիմի որակն ակնհայտ է, մենք իսկապես լավ թիմ ունենք, որը կարող է պայքարել տիտղոսների համար»,- դե Յոնգի խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական էջը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 19 տուրից հետո կատալոնական ակումբը վաստակել է 41 միավոր և ներկայումս զբաղեցնում է երրորդ տեղը։