RMC-ի լրագրող Ստեֆան Գայը հայտնել է, որ ՊՍԺ-ն հարձակվող Կիլիան Մբապպեին առաջարկել է նոր չորս տարվա պայմանագիր՝ 400 միլիոն եվրո արժողությամբ:
«Ես հաստատում եմ, որ եթե խոսքը միայն փողի մասին է, որի համար պատասխանատու է նրա մայրը, ապա ՊՍԺ-ն մրցակիցներ չունի»,- ասել է Գայը։
Մբապպեն փարիզյան ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։