Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել նոր սուպերմեքենայով

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել նոր սուպերմեքենայով։

38-ամյա պորտուգալացին սոցիալական ցանցերում կիսվել է նոր Ferrari Purosangue-ի հետ լուսանկարով։

Ferrari Purosangue-ն առաջին չորսդռնանի, չորս նստատեղով քրոսովերն է Ferrari-ի պատմության մեջ: Մեքենան սահմանափակ քանակությամբ վաճառքի է հանվել 2022 թվականին։

Ռոնալդուն անցած տարվա հունվարից է հանդես գալիս «Ալ-Նասրում»: Այս մրցաշրջանում նա Սաուդյան Արաբիայի առաջնությունում 18 խաղում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։