Պաշտոնական․ Ջորդան Հենդերսոնը՝ «Այաքսի» ֆուտբոլիստ

«Այաքսը» հայտարարել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ֆուտբոլիստը նախկինում խզել էր պայմանագիրը սաուդյան «Ալ-Իթթիֆակ» ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել «Այաքսի» հետ մինչև 2026 թվականի ամառ։

33-ամյա Հենդերսոնը «Այաքսի» կազմում հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։ «Ալ-Իթթիֆակի» կազմում Հենդեսոնը անցկացրել է 17 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։ 2022/23 մրցաշրջանում Հենդերսոնը Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 35 խաղ և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։