«Նապոլին» նոր հարձակվողի համար վճարել է 20 մլն եվրո

«Նապոլին» պայմանավորվել է «Վերոնայի» հետ հարձակվող Սիրիլ Նգոնգեի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sky Italia-ն։

23-ամյա բելգիացու գնումը Իտալիայի գործող չեմպիոնի համար կարժենա 20 մլն եվրո։

Նգոնգեն «Վերոնային» միացել է Գրոնինգենից 2023 թվականի հունվարին։ 2023/24 մրցաշրջանում Նգոնգեն Ա Սերիայում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։