«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն պատասխանել է գլխավոր մարզիչ Չավիի երկրպագուների և փորձագետների քննադատությանը։ Ֆրանսիացին կարծում է, որ այս մրցաշրջանում վատ խաղի համար պատասխանատու են կատալոնական թիմի ֆուտբոլիստները։
«Այս մրցաշրջանում մենք ինտենսիվության պակաս ունենք: Արդյունքների համար մարզչին կարող ես մեղադրել այնքան, որքան ուզում ես, բայց առաջին հերթին մեղավոր ենք հենց մենք։
Պատասխանատվությունը մեր վրա է, քանի որ մենք խաղադաշտում ենք»,- Կունդեի խոսքերն է մեջբերում Barcablaugranes-ը։