Նորվեգիայի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Globe Soccer Award-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը։
2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին 30 ֆուտբոլիստներ՝ Նիկոլո Բարելլա, Յուլիան Ալվարես, Ջուդ Բելինգհեմ, Կարիմ Բենզեմա, Կևին Դե Բրույնե, Յասին Բունու, Ռուբեն Դիաս, Էդերսոն, Ֆիլ Ֆոդեն, Ջեք Գրիլիշ, Անտուան Գրիզման, Իլկայ Գյունդողան, Էրլինգ Հոլանդ, Հարի Քեյն, Խվիչա Կվարացխելիա, Կիլիան Մբապպե, Ռոբերտ Լևանդովսկի, Լաուտարո Մարտինես, Լիոնել Մեսսի, Կիմ Մին Ջե, Լուկա Մոդրիչ, Մարտին Էդեգոդ, Անդրե Օնանա, Վիկտոր Օսիմհեն, Ռոդրի, Կրիշտիանու Ռոնալդու, Բուկայո Սակա, Վինիսիուս Ժունիոր, Լուկա Մոդրիչ Մոհամեդ Սալահ։
Հիշեցնենք, որ նախկինում Արգենտինայի հավաքականի եւ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով դարձել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ։