Էդերսոնը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է լավագույն դարպասապահ

«Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Էդերսոն Մորաեսը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է լավագույն դարպասապահ։

Այս մրցանակի համար Էդերսոնի մրցակիցներն էին Յասին Բունուն («Ալ-Հիլալ»), Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ Մադրիդ»), Մայք Մենյանը («Միլան»), Անդրե Օնանան («Մանչեսթեր Յունայթեդ») և Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):

Անցած մրցաշրջանում Էդերսոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցից 19-ում դարպասն անառիկ է պահել։ «Մանչեսթեր Սիթիի» հետ բրազիլացին նվաճել է Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը, Չեմպիոնների Լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:

Հիշեցնենք, որ Globe Soccer Awards-ի տարբեր անվանակարգերում հաղթողները որոշվում են քվեարկությամբ։ Այս արարողությունը կազմակերպում է Եվրոպական ակումբների և ֆուտբոլային գործակալների ասոցիացիան։