«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է լավագույն կիսապաշտպան։
Ռոդրիի մրցակիցներն էին այս մրցանակի համար՝ Ջուդ Բելինգհեմը («Ռեալ Մադրիդ»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Լուկա Մոդրիչը («Ռեալ Մադրիդ»), Պեդրին («Բարսելոնա»), Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»):
Հիշեցնենք, որ Globe Soccer Awards-ի տարբեր անվանակարգերում հաղթողները որոշվում են քվեարկությամբ։ Այս արարողությունը կազմակերպում է Եվրոպական ակումբների և ֆուտբոլային գործակալների ասոցիացիան։