«Ռեալի»՝ 21-րդ դարի խորհրդանշական կազմը

Ռաուլը, Զիդանը և Ռոնալդուն ընդգրկվել են 21-րդ դարի խորհրդանշական Մադրիդի «Ռեալի» կազմում։

Լա Լիգան հրապարակել է 21-րդ դարի «Ռեալ Մադրիդ» խորհրդանշական թիմը։

Թիմում ընդգրկված էին դարպասապահ Իկեր Կասիլյասը, պաշտպաններ Դանիել Կարվախալը, Պեպեն, Սերխիո Ռամոսը և Մարսելոն, կիսապաշտպաններ Զինեդին Զիդանը, Տոնի Կրոսը և Լուկա Մոդրիչը, հարձակվողներ Ռաուլը, Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն։

2001 թվականի սկզբից մադրիդյան ակումբը դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը, ութ անգամ հաղթել Իսպանիայի Սուպերգավաթը, վեց անգամ հաղթել Չեմպիոնների Լիգան, հինգ անգամ՝ ՈւԵՖԱ-իՍուպերգավաթը, միջմայրցամաքային գավաթը՝ մեկ անգամ, իսկ Աշխարհի ակումբային առաջնությունը՝ հինգ անգամ: