Մատեո Պոլիտանոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ

Մոտ ժամանակներս կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ։ Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 30-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել Իտալիայի գործող չեմպիոնի հետ։

Պոլիտանոյի նոր պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի երեք մրցաշրջանով։ Կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան մոտավորապես 2,8-3 մլն եվրո:

Ընդհանուր առմամբ Մատեո Պոլիտանոն «Նապոլիի» կազմում անցկացրել է 172 պաշտոնական հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը խփել է 29 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում իր գործընկերներին։ «Նապոլին» այժմ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը: