«Մարսելը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Ջովանի Ռեյնային գնելու հարցում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը մտադիր է արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանում պայմանավորվել 21-ամյա հարձակվողական ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Պոտենցիալ գործարքով անձամբ հետաքրքրված է «Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն:
Ռեյնան «Բորուսիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում վինգերը դորտմունդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 20 միլիոն եվրո։