«Ֆերենցվարոշի» նորեկ Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը հունգարական ակումբ:
«Պարի ՆՆ»-ը հունվարի 17-ին հայտարարել է 22-ամյա կիսապաշտպանի «Ֆերենցվարոշ» հեռանալու մասին։
««Ֆերենցվարոշի» մասին ես իմացել եմ մի քանի տարի առաջ, երբ թիմը խաղում էր Չեմպիոնների Լիգայում: Եվրագավաթների պատճառով թիմը միշտ նորությունների մեջ է: Ես սա անմիջապես տեսա որպես շատ հետաքրքիր տարբերակ, ուստի ցանկանում եմ պարզապես զարգանալ, սովորել միջազգային հարթակում, հասնել հաղթանակների և լավ արդյունքների։
Ես գիտեմ, որ ակումբն ամեն տարի պայքարում է չեմպիոնության համար և շատ տիտղոսներ ունի իր անցյալում։ Լսել եմ, որ երկրպագուները շատ են աջակցում։
Ուզում եմ շատ հեռուն գնալ Կոնֆերենցիաների Լիգայում, բայց նախ պետք է մտածեմ «Օլիմպիակոսի» հետ հանդիպման մասին, որը, կոպիտ ասած, մեկ ամսից է։ Եվ ես շատ եմ ցանկանում, որ թիմը հնարավորինս հեռու գնա»,- ասել է Սևիկյանը «Ֆերենցվարոշի» մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում:
Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակչում «Ֆերենցվարոշը» կխաղա «Օլիմպիակոսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Հունգարիայում փետրվարի 15-ին։
Այս մրցաշրջանում Սևիկյանը Նիժնի Նովգորոդի ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում եւ դարձել 7 գոլի հեղինակ։