«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը շնորհակալություն է հայտնել Ժոզե Մոուրինյոյին հռոմեական ակումբում կատարած աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը երեքշաբթի օրը՝ հունվարի 16-ին, հեռացավ «Ռոմայից»: Հռոմեացիները գլխավորում էր ակումբի լեգենդ Դանիելե դե Ռոսին:
«Շնորհակալ եմ Ժոզեին և նրա թիմին վերջին երեք մրցաշրջաններում նրանց մշտական աջակցության համար: Բայց հիմա ժամանակն է շնորհավորել Դանիելե դե Ռոսիին ակումբ վերադառնալու կապակցությամբ:
Ինչ վերաբերում է ինձ, ես երբեք մտադիր չեմ եղել հեռանալ այս մեծ թիմից։ Չնայած վերջին մի քանի ամիսները եղել են իմ կարիերայի ամենահիասթափեցնող ամիսները»,- գրել է Սմոլինգը սոցցանցում:
Այս պահին «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 9-րդ հորիզոնականը։ Հռոմեական թիմը 20 տուրից հետո վաստակել է 29 միավոր։