«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը տեղափոխվել է անհատական մարզումների, հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ այս որոշման նախաձեռնողը եղել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Ֆրանսիացուն տեղափոխությունը կարգապահության հետ կապված չէ։ Հոլանդացի մասնագետը ցանկանում է, որ ֆուտբոլիստը հիվանդությունից հետո արագ վերականգնի ֆիզիկական մարզավիճակը։
Տեն Հագը կարծում է, որ Մարսիալը ներկայումս ի վիճակի չէ կատարել այն վարժությունները, որոնք պահանջում է իր ֆուտբոլիստներից: