«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համեմատել է իր նկատմամբ վերաբերմունքը Գերմանիայում և Անգլիայում։
«Բավականին պարզ հարց. Ես զգում եմ, որ Գերմանիայում մենք շատ ենք քննադատում միմյանց, հատկապես խաղացողներին ու մարզիչներին։ Սա շատ դժվար է արմատախիլ անել՝ այս պատկերը, այս փիլիսոփայությունը պահպանվել է երկար տարիներ։ Այո, Անգլիայում ես մեծ երախտագիտություն էի զգում իմ հանդեպ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Տուխելը «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում 2021-ից 2022 թվականներին: 2023 թվականից 50-ամյա մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզիչն է։ Այս պահին նրա գլխավորությամբ «Բավարիան» զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 16 հանդիպումներից վաստակելով 41 միավոր։