Լրագրող Աբդելա Բուլման սոցիալական ցանցում հայտնել է, որ ՊՍԺ-ն հաշտվել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալու հետ:
«Չնայած Կիլիան Մբապպեն դեռ պաշտոնապես չի հայտնել իր որոշումը ՊՍԺ-ի ղեկավարությանը, չի սպասվում, որ նա իր կարիերան կշարունակի ակումբում հաջորդ մրցաշրջանում:
ՊՍԺ-ին ժամանակ պահանջվեց՝ պատկերացնել կյանքը առանց յոթերորդ համարի, և ակումբը հանգիստ է հաղթահարում այն»,- գրել է Բուման։
Նա նշել է, որ Մադրիդի «Ռեալի» հետ դեռ պայմանագիր չի կնքվել, քանի որ ակումբը սպասում է ՊՍԺ-ի պատասխանին։