Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ Լիգա 1-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը երկրպագուների կողմից ճանաչվել է Լիգա 1-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, ով առաջ է անցել Ալեքսանդր Լակազետից (Լիոն) և Կիլիան Մբապպեից (ՊՍԺ):

35-ամյա գաբոնցին կարիերայի ընթացքում չորրորդ անգամ ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության ամսվա լավագույն խաղացող։

2023 թվականի դեկտեմբերին նա 5 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։