Անգլիական ակումբը 150 մլն եվրո է առաջարկել Վինիսիուսի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մադրիդի «Ռեալին» 150 միլիոն եվրո առաջարկել հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը՝ իսպանական լրատվամիջոցներին հղումով։

Ենթադրվում է, որ մադրիդյան ակումբը ցանկանում է միջոցներ հայթայթել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին գնելու համար։

ESPN Brasil-ը նշում է, որ Վինիսիուսը մտադիր չէ հեռանալ Մադրիդից, և Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի բանակցություններ սկսել բրազիլացու տրանսֆերի շուրջ առնվազն 250 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։