Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին «Լոս Անջելեսի» համակարգում մարզիչ կդառնա, հաղորդում է ամերիկյան թիմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ակումբը Կյելինիին նշանակել է ֆուտբոլիստների զարգացման մարզչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ 39-ամյա իտալացին որպես ֆուտբոլիստ «Լոս Անջելես» է տեղափոխվել 2022 թվականի հունիսին։ 2023 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։