Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆերլանդ Մենդին մոտ ժամանակներս կարող է հեռանալ մադրիդյան թիմից, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբի ղեկավարները դժգոհություններ չունեն ֆրանսիացի պաշտպանի խաղից, սակայն պատրաստվում են վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Դա պայմանավորված է մադրիդյան թիմի՝ «Բավարիայի» և Կանադայի հավաքականի ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին ձեռք բերելու ցանկությամբ։
Մենդին «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։