«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը, ով այժմ հանդես է գալիս հոլանդական «Ֆորտունայում», կիսվել է կատալոնական ակումբից հեռանալու իր հիշողություններով։
««Բարսայում» առաջին երկու տարիները իդեալական էին, բայց ես հույս ունեի, որ երրորդ տարում ես հնարավորություն կստանամ առաջին թիմում: Հետո ես հասկացա, որ Լուիս Էնրիկեն ինձ այնտեղ չի տեսնում։ Ես պետք է մնայի ևս մեկ տարի, քանի որ ինձ մոտ ամեն ինչ ստացվում էր: Բայց «Բարսան» որոշեց, որ ես նորից պետք է վարձավճարով գնամ, և ես մի փոքր հիասթափված էի այդ ամենից: Ես նորից չէի ուզում հեռանալ։
Երբ երիտասարդ ես, կարծում ես, որ ժամանակ չունես, և ես ստիպված էի առաջ անցնել Ինյեստայից և Չավիից: Հիմա, հետ նայելով, հասկանում եմ, որ պարզապես պետք էր համբերատար լինել»,- Խալիլովիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Հալիլովիչը «Բարսելոնայի» խաղացող է դարձել 2014թ. Այդ ժամանակ խորվաթացին 16 տարեկան էր։ Ընդհանուր առմամբ, Ալենը մեկ հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի հիմնական կազմում։