The Best FIFA. Հայտնի է դարձել, թե ինչպես է քվեարկել Նեյմարը

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում անցկացված քվեարկության արդյունքները, որի հաղթող է դարձել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։

Հայտնի է դարձել, թե ինչպես է քվեարկել «Ալ-Հիլալի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը։ Բրազիլացին առաջին հորիզոնականը քվեարկել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին, երկրորդը՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, իսկ երրորդը՝ Էրլինգ Հոլանդին «Մանչեսթեր Սիթիից»։

Հիշենք, որ Մեսսին և Հոլանդը վաստակեցին նույնքան միավոր, սակայն Լեոն մրցանակը նվաճեց ազգային հավաքականների ավագների ավելի շատ ձայների շնորհիվ։