«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իրեն թույլ է տվել անպարկեշտ արտահայտություններ օգտագործել FIFA The Best-ի արարողության ժամանակ։
Մասնագետը պարգևատրվել է որպես տարվա լավագույն մարզիչ։ Արարողության հաղորդավարներից մեկը՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, Գվարդիոլային հարցրել է, թե որ ակումբն է ավելի լավը, որը նրա գլխավորությամբ եռակի նվաճեց՝ «Բարսելոնա 2009»-ը, թե՞ «Մանչեսթեր Սիթի» 2023։
«Fuck»։ – ասել է Գվարդիոլան, որից հետո ամոթխած ափով ծածկել է դեմքը։
«Չգիտեմ։ Հիանալի խաղ կլիներ այս թիմերի միջև։ Նրանք երկուսն էլ անհավանական են։ «Բարսելոնայում» այդ շրջանը հիանալի էր, մենք այնքան երիտասարդ էինք։ Բայց Սիթին խաղում է Անգլիայում, իսկ Պրեմիեր Լիգան այնքան մրցունակ է։
«Բարսելոնան» այն ակումբն է, որտեղ իմ սիրտը պատկանում է։ Առանց այս թիմի ես այստեղ չէի լինի»,- ասել է Գվարդիոլան։