«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ալան Շիրերը կարծում է, որ Էդի Հաուի գլխավորությամբ ակումբը կարող է ավարտել Պրեմիեր Լիգայի թոփ-6-ը։
«Պարտվելն, իհարկե, վիրավորական և ցավալի է այն պատճառով, թե ինչպես եղավ այս պարտությունը, բայց խուճապի պատճառ չկա: Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ «Նյուքասլը» գերազանցեց բոլոր սպասելիքները նախորդ մրցաշրջանում, իսկ այս մրցաշրջանում կարծում եմ, որ «կաչաղակները» կլինեն հինգերորդը կամ վեցերորդը»,- Շիրերի խոսքերն է մեջբերում Geordie Boot Boys-ը:
Պրեմիեր Լիգայի 21 տուրից հետո «Նյուքասլը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը։