«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է, որ հարձակվող Հարի Քեյնը կարող է գերազանցել թիմի նախկին խաղացող Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդները։
«Լևանդովսկու ռեկորդները վտանգված է։ Ես գաղափար չունեի, որ դա հնարավոր է: Այժմ Քեյնին որոշակի հաջողություն է պետք, որպեսզի թիմը շարունակի առաջ շարժվել, և նա մնա մարզավիճակում: Չեմ կասկածում, որ Քեյնը սահմաններ չունի,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
30-ամյա Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել Գերմանիայի առաջնության 16 խաղում, դարձել 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
16 խաղից հետո «Բավարիան» ունի 41 միավոր և երկրորդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։