Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արձագանքել է Իսպանիայի Սուպերգավաթի «Բարսելոնայի» դեմ խաղում իր թիմի հաղթանակին։
«Ես երջանիկ եմ, քանի որ երկրպագուները ուրախ են լավ խաղ տեսնելով։ Ինչպես տեսնում եք, այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, շատ են Մադրիդի «Ռեալի» երկրպագուները, ովքեր անցկացրել են ամենաերջանիկ գիշերներից մեկը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։