Օլիվյե Ժիրուն այս ցուցանիշով միակն է «Միլանում» 2011 թվականից հետո

Իտալիայի Ա Սերիայի առաջնության քսաներորդ տուրում «Միլանը» հաղթեց «Ռոմային», իսկ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խփեց իր հերթական գոլը, որը դարձավ նրա տասներորդն այս մրցաշրջանում։

Ժիրուն «Միլանում» երրորդ մրցաշրջանն անընդմեջ խփած գոլերի երկնիշ թվի է հասնում, ինչը վաղուց չէր պատահում ակումբի ֆուտբոլիստների հետ։ Վերջին մարդը, ով այդքան արդյունավետ հանդես եկավ ակումբի մարզաշապիկով Օլիվիեից առաջ, բրազիլացի հարձակվող Ալեշանդրո Պատոն էր. 2008/2009, 2009/2010 և 2010/2011 մրցաշրջաններում նա տասը կամ ավելի գոլ է խփել յուրաքանչյուր մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Ժիրուն «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից, նա նախկինում հանդես է եկել Անգլիայում։