SERIE A. «Ինտերը» ջախջախեց «Մոնցային» (VIDEO)

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում 5։1 հաշվով հաղթեց «Մոնցային»։

Միլանյան թիմի կազմում երկու գոլ խփեցին Չալհանողլուն,  Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թյուրամը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հանդիպման 84-րդ րոպեին հայ կիսապաշտպանը գոլային փոխանցումով աչքի ընկավ:

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 51 միավորով Ա Սերիայի առաջատարն է: