Լևերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայում տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Բունդեսլիգայի 17-րդ տուրի խաղում «Բայերը» 94-րդ րոպեին Էսեկիել Պալասիոսի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ (1-0)։

Գերմանիայի առաջնության առաջին շրջանից հետո «Բայերն» ունի 45 միավոր։

Opta-ի փոխանցմամբ՝ սա Բունդեսլիգայի պատմության մեջ երրորդ լավագույն արդյունքն է։

Միայն «Բավարիան» 2015/16 մրցաշրջանում (46) և «Բավարիան» 2013/14 մրցաշրջանում (47) կես մրցաշրջանից հետո ավելի շատ միավոր վաստակեցին։ 2013-ից 2016 թվականներին մյունխենյան ակումբը մարզել է Պեպ Գվարդիոլան, ով այժմ աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» հետ։