«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայի» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի, Ժորդի Ալբայի հետ վերամիավորվելու մասին։
«Ես չէի կարող պատկերացնել, որ մենք նորից միասին կլինենք: Կարծում էի, որ Լեոն կարիերան կավարտի «Բարսելոնայում»:
2019 թվականին մենք պատկերացնում էինք, որ «Բարսելոնայում» նվաճում ենք բոլոր գավաթները և երազում, որ այնտեղ կավարտենք մեր կարիերան։ Բայց սկզբում ես գնացի, հետո բոլորը։
Մենք պետք է մեծ երազենք, ուրեմն ինչու՞ չերազել չորս գավաթ նվաճելու մասին: Ամեն ինչ մեզնից է կախված, մենք պետք է դա ապացուցենք խաղադաշտում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։