Էդեն Ազարը բացատրել է, թե ինչու է Ռոնալդուն այժմ ավելի լավը, քան Մեսսին

Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը համեմատություն է անցկացրել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի Լիոնել Մեսսիի միջև։

«Հիմա նրանց համեմատելը դժվար է, որովհետև մեկը ՄԼՍ-ում միայն մեկ գոլ է խփել, իսկ մյուսը «քանդում» է Սաուդյան Արաբիայի առաջնությունը»,- Էդենի խոսքերն է փոխանցում FMV Sports-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ է, իսկ Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»: Կրիշտիանուն Սաուդյան Արաբիայի ռմբարկուների մրցավազքի առաջատարն է։ 38-ամյա հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։