Պեպ Գվարդիոլա. «Հաղթելու համար անհրաժեշտ են Կևին դե Բրույնեն և Էրլինգ Հոլանդը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է փոխվում թիմի խաղը Կևին Դե Բրույնեի բացակայության պայմաններում:

«Մենք միշտ նույն կերպ ենք խաղում, բայց հանդիպումները հաղթելու համար անհրաժեշտ են Դե Բրույնեն և Էրլինգ Հոլանդը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Սայմոն Մալլոխը։

Հունվարի 13-ին «Մանչեսթեր Սիթին» 3։2 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։ Որոշիչ գոլը խփվեց հանդիպման ավելացված ժամանակում։ Հաղթական գոլը խփեց փոխարինման դուրս եկած Օսկար Բոբը, ով Դե Բրույնեի հիանալի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասին։