Գերմանիայում վերսկսվել են Բունդեսլիգայի հանդիպումները, և նոր տարվա առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խոշոր հաշվով հաղթանակ է տարել՝ 3:0:
«Իշամեղուները» դիմակայում էին առաջնության հետնապահին՝ «Դարմշտադտին»: Բոսնիացի մարզիչ Էդին Թերզիչի թիմն այսպիսով Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց։ Փաստն այն է, որ Դորտմունդի «Բորուսիան» արդեն 20 տարի չի պարտվում տարվա առաջին խաղում։ Սա Բունդեսլիգայի պատմության բոլոր ակումբների մեջ նման ամենաերկար շարքն է։
Հաջորդ տուրում «Բորուսիան» կխաղա «Քյոլնի» հետ։