«Բարսելոնայի» փոխնախագահ․ «Վստահ եմ, որ նա հաջողության կհասնի «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն խոսել է կատալոնական ակումբում հարձակվող Ժոաու Ֆելիշի ապագայի մասին։

«Վստահ եմ, որ Ֆելիշը հաջողության կհասնի «Բարսելոնայում»։ Վերջին մի քանի օրերին ես դիտում էի նրա խաղը։ Ես տեսնում եմ, որ տղան շատ ուրախ է։ Նա հիանալի է աշխատում թիմային մակարդակում»,- Յուստեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս մրցաշրջանում Ֆելիշը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։