Transfermarkt. Աֆրիկայի ազգերի գավաթի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը

Transfermarkt-ը հրապարակել է Աֆրիկայի ազգերի գավաթի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը։

Վարկանիշը գլխավորել է Նիգերիայի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ում շուկայական արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսել են մարոկկական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին և «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հարձակվող Մոհամեդ Սալահը, ում արժեքը կազմում է 65 մլն․ եվրո։

Հունվարի 13-ից փետրվարի 11-ը Կոտ դ՛Իվուարում կանցկացվի Աֆրիկայի ազգերի գավաթը։