PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Նյուքասլին» (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Նյուքասլի» դեմ և հաղթեց՝ 3-2 հաշով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմից աչքի ընկան Բերնարդու Սիլվան, Կևին Դե Բրույնեն և Օսկար Բոբը, իսկ «Նյուքասլի» կազմից աչքի ընկան Ալեքսանդր Իսակը և Էնթոնի Գորդոնը։

Այս հաղթանակի շնորհիվ «Սիթին» 20 խաղից հետո 43 միավորով բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Ասթոն Վիլայից» (42 միավոր), «Նյուքասլը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 29 միավորով 10-րդն է։