«Նապոլին» տրանսֆեր է համաձայնեցրել

«Բորնմութի» կիսապաշտպան Համեդ Տրաորեն կարիերան կշարունակի «Նապոլիում»։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն պատրաստել են տրանսֆերի բոլոր փաստաթղթերը։ Նեապոլցիները 23-ամյա խաղացողին վարձակալում են մինչև մրցաշրջանի ավարտը՝ 25 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։

Մոտ ժամանակներս իվուարցի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։

«Բորնմութը» Տրաորեն գնել է 2023 թվականի ամռանը «Սասուոլոյից» 25,62 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։