«Բորուսիայի» մարզական տնօրեն. «Ջեյդոն Սանչոյին հետ բերելը հեշտ չէր»

«Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը կիսվել է Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով ստացած տպավորություններով։

«Սանչոյին հետ բերելը հեշտ չէր, շատ օրեր պահանջվեցին։ Նրա աչքերում կարելի է կրակ տեսնել։ Ջեյդոնը շատ ուրախ է, որ կարող է նորից ֆուտբոլ խաղալ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրան հնարավորինս արագ վերադարձնենք ամենաբարձր մակարդակ»,- Կելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հունվարի 11-ին «Բորուսիան» հայտարարեց Սանչոյի վարձակալության մասին։ 23-ամյա խաղացողն արդեն հանդես է եկել դորտմունդյան ակումբում 2017-ից 2021 թվականներին։ Նա թիմի կազմում անցկացրել է 137 հանդիպում, դարձել 50 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։ Այնուհետեւ անգլիացուն գնել է «Մանչեսթեր Յունայթեդը» 85 միլիոն եվրոյով։